
Խոբի-Փոթի միացնող ճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Իրար են բախվել «Մերսեդես Վիտո» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Rustavi 2 հեռուստաընկերությունը։
Բախման հետևանքով միջին տարիքի մի կին տեղում մահացել է, 2 հոգի վիրավորվել։
Տեղում մոբիլիզացվել են իրավապահները, փրկարար ծառայության և շտապօգնության խմբերը։