
«Ախալքալաքի օր 2022»-ը կանցկացվի սեպտեմբերին, միջոցառման կազմակերպման համար տեղական ինքնակառավարումն արդեն մրցույթ է հայտարարել։ Դրան մասնակցել է միայն մեկ դիմորդ՝ ձեռնարկատեր Անա Տաբատաձեն։ Պայմանագիրը կկնքվի 19170 լարիով: Փոխանցում է Հարավային դարպասը։
Սպասվում է, որ տոնը կանցկացվի սեպտեմբերի 3-ին։ Այդ օրը Ախալքալաքի կենտրոնական այգին կզարդարվի փուչիկներով ու դրոշներով: Ըստ մրցույթի, տեղի կունենա օճառի և թմբկահարների շոու, երեխաների տրամադրության մասին կհոգան հեքիաթի հերոսները, կլինի նաև դիջեյ՝ 2-ժամյա ծրագրով:
«Ախալքալաքի օր 2022» միջոցառումը վերջապես կավարտվի հրավառությամբ և գունավոր ծխով: