Վրաստանի բանկի աջակցությամբ Ծալկայում պանրի գործարան է կառուցվել

Վրաստանի բանկի աջակցությամբ Ծալկայում պանրի գործարան է կառուցվել

Վրաստանի Բանկը, որպես բիզնեսին աջակցող բանկ, շարունակում է նպաստել տարածաշրջաններում նախագծերի իրականացմանը։ Այդ նպատակով Ծալկայում Վրաստանի Բանկի և փոքր ձեռնարկատիրոջ համագործակցության արդյունքում պանրի գործարան է կառուցվել։

Ձեռնարկությունը զբաղեցնում է 1200 ք.մ. տարածք: Գործարանն արտադրում է ամսական միջինը 3000-4000 կգ սուլգունի։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 240.000 լարի, իսկ բանկի ներդրումը կազմում է մոտավորապես 180.000 լարի:

«Ուրախ ենք, որ բանկի հետ համագործակցելով Ծալկայում կարողացանք սկսել պանրի արտադրությունը, բանկի հատկացրած ֆինանսական միջոցներով պահեստ կառուցեցինք, գնեցինք կաթի հովացման և շշալցման սարքավորումներ, սառնարաններ և ձեռնարկությունների գույքագրում: Հույս ունեմ, որ ապագայում էլ ավելի կմեծացնենք արտադրությունը և կստեղծենք նոր աշխատատեղեր»,- ասել է փոքր ձեռնարկատեր Էմզար Գոբաձեն։

«Բիզնեսի աջակցությունը Վրաստանի Բանկի անփոփոխ առաջնահերթությունն է, և հատկապես անհրաժեշտ է փոքր ձեռներեցների խրախուսումը տարածաշրջաններում: Մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք աջակցելու բիզնեսին ձեռնարկություն ստեղծելու և ապագա զարգացման մասին մտածելու համար: Ձեռնարկատերը արդեն հաջողությամբ վաճառում է պանիր Թբիլիսիի տարբեր խանութներում:

Հետագայում նա ցանկանում է գործարանային պանիր պատրաստել, ընդլայնել արտադրությունը։ Մենք ցանկանում ենք նրան հաջողություն մաղթել և ստեղծել էլ ավելի նոր աշխատատեղեր՝ տարածաշրջանն էլ ավելի ամրապնդելու համար»,- ասել է Վրաստանի Բանկի բիզնեսի զարգացման ծառայության միկրո բիզնեսի դեպարտամենտի ղեկավար Գիորգի Բոչիկաշվիլին։