Ձեզ ենք ներկայացնում շատ համեղ թթու ծիծակ պատրաստելու ամենահեշտ և արագ բաղադրատոմս:
Անհրաժեշտ է ՝
* ծիծակ, հատիկ պղպեղ, բուրավետ հատիկ պղպեղ
* սխտոր, սամիթ, դափնու տերև
* աղ, կիտրոնի աղ
Պատրաստման եղանակը.
Լվանալ ծիծակները , ծակծկել կամ կտրել մինչև կեսը: Մեկլիտրանոց ստերիլացված տարաների մեջ լցնել մի քանի ատամիկ սխտոր, 2-3 դափնու տերև, մի ճյուղ սամիթ, հատիկ պղպեղ: Ծիծակները դասավորել՝ սեղմելով, քանի որ աղաջուրը լցնելուց հետո նրանք փափկում են, և բավական տեղ է ազատվում: Աղաջուր պատրաստել՝ յուրաքանչյուր 1 լիտր եռացող ջրին ավելացնել 1 ճաշի գդալ աղ: Փրփուր առաջանալու դեպքում գդալով վերցնել: Աղաջուրը լցնել բանկաների մեջ, ամեն մեկլիտրանոց բանկայի մեջ ավելացնել 1 ոչ լիքը թեյի գդալ կիտրոնի աղ (կիտրոնաթթու): Ապա անմիջապես փակել, մի քիչ շուռումուռ տալ, որպեսզի կիտրոնի աղը լուծվի, ապա շարել սեղանին ՝ կափարիչը ներքև: Ծածկել, հաստ կտորով, թողնել մինչև հաջորդ օրը: