Ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ ներպետական նշանակության Բաթումի-Ախալցխա ավտոճանապարհի 125-րդ կմ-ում երթեւեկությունը միակողմանի վերականգնվել է։
Նրանց փոխանցմամբ՝ այս պահին շարունակվում են վնասված ճանապարհի վերականգնման աշխատանքները։
Հիշեցնենք, որ նշված ճանապարհահատվածում հողա-ժայռային զանգվածի փլուզման վտանգի պատճառով երեկ՝ օգոստոսի 16-ին արգելվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը։