Ուկրաինայում մահացել ևս մեկ վրացի մարտիկ՝ Բերդիա Ջոխաձեն։ Ընտանիքի հարազատների խոսքով՝ Բերդիա Ջոխաձեն մահացել է Ուկրաինայի Խերսոնի շրջանում ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդի կողմից քիմիական զենքի կիրառման հետևանքով առաջացած բարդությունների պատճառով։
Ընտանիքն ասում է, որ Բերդիա Ջոխաձեի դին Վրաստան կտեղափոխվի օգոստոսի 19-ին՝ ժամը 10:00-ին։ Ժամը 12:00-20:00 Քաշվեթի եկեղեցում տեղի կունենա քաղաքացիական հոգեհանգստյան արարողություն:
Տեղեկացնենք, որ փետրվարի 24-ից հետո ուկրաինական պատերազմի ժամանակ 18 վրացի զինվոր է զոհվել։