Չի բացառվում մոլախաղերի դեմ օրենսդրության հետագա խստացումը

Չի բացառվում մոլախաղերի դեմ օրենսդրության հետագա խստացումը

Ֆինանսների նախարարությունը չի բացառում մոլախաղերի դեմ օրենսդրության հետագա խստացումը,- Վրաստանի Առաջին ալիքին ասել է Վրաստանի ֆինանսների փոխնախարար Միխեիլ Դունդուան։

Դունդուայի խոսքով՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ մոլուցքային խաղերը դադարեցնելու նախաձեռնությունն արդյունք է տվել։

«Մոտ մեկուկես միլիոն մարդ կա, ովքեր ներգրավված չեն և դուրս են մնացել այս վնասակար գործընթացից։ Այս մեկուկես միլիոն մարդն այն աշխատունակ տնտեսական ուժն է, որն ապահովում է երկրի տնտեսական զարգացումն ու տնտեսական ակտիվության ամրապնդումը։ Բացի այդ, կարևոր է անդրադառնալ մոլուցքային խաղերից խիստ կախվածության սոցիալական խնդրին: Այս թիվը ներառում է մոտավորապես 2 000 մարդ, ովքեր ինքնակամ կամ դատարանի որոշմամբ դուրս են եկել գործընթացից։

Իհարկե, կառավարությունը հետևում է գործընթացին և այս ուղղությամբ կան դրական քայլեր, որոնք ուղղված են լինելու հանրության առավելագույն պաշտպանությանն այս վնասակար գործընթացից»,- ասել է Միխեիլ Դունդուան։