Վրաստանում ամուսինը խեղդամահ է արել կնոջը. պատճառը վրեժխնդրությունն է

Վրաստանում ամուսինը խեղդամահ է արել կնոջը. պատճառը վրեժխնդրությունն է

Վրաստանի դատախազությունը հայտնել է Քարելիի մունիցիպալիտետի Ավլեվի գյուղի բնակչի սպանության մանրամասները։

Ըստ քննիչների՝ 30-ամյա կնոջը խեղդամահ է արել ամուսինը, իսկ սպանության շարժառիթը եղել է վրեժը։

Մեղադրյալը՝ 35-ամյա Թ.Կ.-ն, դեպքի վայրից դիմել է փախուստի։ Ոստիկաններին այսօր հաջողվել է ձերբակալել նրան։

Նրան մեղադրանք է առաջադրվել «ծանրացուցիչ հանգամանքներում ընտանիքի անդամի դիտավորությամբ սպանություն» հոդվածով։ Այս հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։

Դատախազությունն արդեն դիմել է դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։

Լրատվամիջոցները հայտնում են, որ երիտասարդ կինը հանդիպել է իր ապագա ամուսնուն Թբիլիսիի հոգեբուժական կլինիկայում բուժում անցնելու ժամանակ։ Մինչեւ վերջերս զույգն ապրում էր մոր տանը։ Երկուսն էլ շարունակել են բուժումը:

Դատախազությունից հայտնում են, որ կնշանակվի փորձաքննություն, որը կուսումնասիրի մեղադրյալի հոգեվիճակը հանցագործության պահին։