Եթե անհրաժեշտ լինի ձերբակալել կուլտուրական կարգով կանենք. Գոմելաուրի

Եթե անհրաժեշտ լինի ձերբակալել կուլտուրական կարգով կանենք. Գոմելաուրի

«Մենք չենք կարող սահմանափակել հանրահավաքի մասնակիցների իրավունքները, քացի չենք տա, եթե անհրաժեշտ լինի ձերբակալել կուլտուրական կարգով կանենք»- այսպես է պատասխանել Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին «Գիրչի-ավելի ազատություն »-ի առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի հայտարարության մասին հարցին: Փոխանցում է Առաջին ալիքը։

Մասնավորապես, Գոմելաուրին մեկնաբանել է Զուրաբ Ջափարիձեի երեկվա հայտարարությունը, որտեղ Ջափարիձեն նշել է. «Մենք շատ բաների ենք ընդունակ, այդ թվում՝ շենքերի գրավմանը, այս շենքը Բիձինայինը չէ, այն պատկանում է Ռուսթավելիում հավաքված մարդկանց, եթե նույնիսկ վռնդեն այստեղ են»:

Վախթանգ Գոմելաուրիի խոսքով՝ հանրահավաքի մասնակիցների իրավունքները չեն կարող սահմանափակվել և իրավապահները գործելու են օրենքով սահմանված կարգով։

«Մենք գործելու ենք օրենքի սահմաններում։ Մենք կանենք այն, ինչ պետք է անենք։ Մենք գործելու ենք օրենքին համապատասխան և դրան կմոտենանք ըստ կանոնների և օրենքով։ Մենք չենք վռնդի, կանենք կուլտուրական ձևով: Թեժ աշունը մեզ համար նորություն չի լինի»,- ասաց Վախթանգ Գոմելաուրին։