Նոյեմբերի 4-ին երեկոյան ժամը 18:30-ի սահմաններում իրար են բախվել երկու գնացք Մեծ Արագյալ գյուղի երկաթուղու հատվածում:
Ըստ աղբյուրի` գնացքը մոնտաժնիկի հետ միասին գտնվել է Մեծ Արագյալ գյուղի մոտակայքի երկաթուղու վրա և էլեկտրահաղորդիչների մոնտաժային աշխատանքներ իրականցնելիս է եղել, իսկ երկրորդ գնացքը, որը ստեղծել է վթարային իրավիճակը, ընթացել է նույն ուղղությամբ: Աղբյուրի համաձայն` երկրորդ գնացքի մեքենավարը գտնվել է ոչ սթափ վիճակում:
Բախման հետևանքով մոնտաժնիկը բարձրությունից ցած է ընկել և կոտրել երկու ոտքը: Նրան ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բուժօգնությունը:
Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կառուցվում է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում: Երկաթուղու ամբողջ երկարությունը կազմելու է 826 կիլոմետր: Ըստ նախնական կանխատեսումների` երկաթուղու շահագործումից հետո առևտրաշրջանառությունը վերոնշյալ երեք երկրների միջև աճելու է` տարեկան գերազանցելով 10 մլրդ դոլարը:
Լուսանկարը տրամադրել է աղբյուրը