
Բորժոմիում հրդեհաշիջման աշխատանքները դեռևս շարունակվում են, մասնավորապես Կուր գետի աջ ափին գտնվող անտառային զանգվածում՝ Քվեբիսխևիի և Զովրետիի միջև, հաղորդում է «Հարավային դարպաս» լրատվականը:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ հրդեհի տարածման վտանգ այլեւս չկա, տուժածներ չկան, իսկ հրդեհի հիմնական օջախները մարվել են։ Թե քանի հեկտար է տարածվել հրդեհը և անտառի որ տարածքն է այրվել, այս պահին հայտնի չէ։ Հիշեցնենք, որ Բորժոմիի անտառում հրդեհը բռնկվել էր երեկ՝ օգոստոսի 19-ին։