
Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհվել է 16, վիրավորվել՝ 21 մարդ։
Ըստ տեղեկությունների՝ լրատվական գործակալություններից մեկի մեքենային վրաերթի է ենթարկել մարդատար ավտոբուսը։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների տասնյակ խմբեր։ Մոբիլիզացված է ոստիկանություն:
Ըստ առկա տեղեկությունների՝ մահացածների թվում կան երեք հրշեջներ, չորս բժիշկներ և լրատվական գործակալության մեկ աշխատակից։
Նյութի աղբյուր՝ 1tv.ge