
Հրշեջներին արդեն երկրորդ օրն է չի հաջողվում մարել Բորժոմիի Քվաբիսխևի գյուղի մոտակայքում գտնվող անտառում բռնկված հրդեհը։Իրավիճակը բարդացնում է ուժեղ քամին. ԲորԺոմիի քաղաքապետարանից հայտնել են, որ հրդեհի մարման գործընթացին մասնակցում են նաև տեղի բնակիչները։ Մթնոլորտի խիստ աղտոտվածություն է նկատվում նաև Ախալցիխեի գյուղերում։
«Մեր աշխատակիցները և քաղաքապետը տեղում են, մենք փորձում ենք հրշեջներին ապահովել անհրաժեշտ տեխնիկայով»,- ասում է Բորժոմիի փոխքաղաքապետ Գիորգի Տաբատաձեն։
Ըստ ականատեսների՝ մեկ ուղղաթիռ է մարում հրդեհները, եւս երկու ուղղաթիռ տեղում է, սակայն ինչու չեն մասնակցում մարման գործընթացին հայտնի չէ։
Թե որքանով է հրդեհը բռնկվել, և ինչու ուղղաթիռը նույն օրը չի ներգրավվել աշխատանքներին, մեզ հայտնի չէ, խմբագիրները սպասում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության պատասխանին։
Այս փուլում հայտնի չէ, թե արդյոք հետաքննություն է սկսվել և ինչ հոդվածով։
Դվիր գյուղից երեւում են կրակի բաց օջախներ։ Քամին մոխիր է տանում Ծունուբանի և Ածխուրի։ Նշված գյուղերը գտնվում են Քվաբլիսխևից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Ախալցիխե քաղաքում նույնպես մշուշ է։
Նյութի աղբյուր՝ Sknews.ge