Արդյո՞ք աշակերտին կարելի է հեռախոսը իր հետ տանել դպրոց

Արդյո՞ք աշակերտին կարելի  է  հեռախոսը իր հետ տանել դպրոց

Նոր ռադիոկայան զանգ ստացվեց գյուղերից մեկից. զանգողը ցանկանում էր տեղեկանալ, արդյո՞ք դպրոցի տնօրենը իրավունք ունի երկար ժամանակ իր մոտ պահել աշակերտից վերցված բջջային հեռախոսը:

Այս առիթով մենք հարցում անցկացրինք ծնողների շրջանում, թե արդյոք աշակերտն իրավունք ունի հեռախոսը իր հետ դպրոց տանել: Իսկ Նինոծմինդայի թիվ 3 դպրոցի տնօրեն Արմենուհի Ղարսլյանից փորձեցինք պարզել, թե դպրոցի ղեկավարությունը իրավունք ունի աշակերտի ձեռքից վերցնել հեռախոսը:

Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ աշակերտը իրավունք ունի հեռախոսը իր հետ դպրոց տանել, սակայն իրավունք չունի այն օգտագործել դասի ընթացքում: Այն դեպքում, երբ աշակերտը դասի ժամանակ օգտվում է իր հեռախոսից, ապա նրա ձեռքից վերցվում է հեռախոսը, իսկ ծնողը` կանչվում դպրոց:

Մանրամասները մեր նյութում.


Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting