Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարությամբ Սամցխե-Ջավախեթիի շրջանի Բորջոմիի մունիցիպալիտետում բռնկված հրդեհը վերացնելու նպատակով ներքին գործերի նախարարության (ՆԳՆ), պաշտպանության նախարարության (ՊՆ), տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայությունների աշխատակիցները շարունակաբար իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:
ՆԳՆ-ի կողմից Բորջոմիի մունիցիպալիտետում այս պահին մոբիլիզացված և հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են.
Տեղում են՝ բանակի նյութատեխնիկական ապահովման հրամանատարության MTLB սողանային հատուկ հրշեջ տեխնիկա (առանց տեղանքով շարժական հրշեջ-փրկարարական տեխնիկա), ջրատարներ և բարձր տեղանքի հրշեջ մեքենաներ։
Այսօր առավոտից հրդեհաշիջման աշխատանքներին կմիանան արևելյան հրամանատարության զինծառայողները։
Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունն արդեն բուլդոզերներ և ջրատարներ (ջրի տանկերով բեռնատարներ) է ուղարկել Բորջոմի. շարունակվում է այլ շրջանների ջրատարների մոբիլիզացիան։
Նշենք, որ Բոջոմիում հրդեհները բռնկվել են երեկ՝ օգոստոսի 21-ին: aliq.ge