Ուսուցիչներն աշնանը ևս առարկայական քննություն են պահանջում

Ուսուցիչներն աշնանը ևս առարկայական քննություն են պահանջում

Վրաստանում ուսուցիչների և ուսուցիչ դառնալ ցանկացողների մի մասը պահանջում է աշնանը ևս մեկ առարկայական քննություն անցկացնել, հայտնում է կրթական նորությունների մասին etaloni.ge հարթակը:

Տեղեկության համաձայն՝ ուսուցիչների մի մասը 2022 թվականի հուլիսին անցկացված քննությանը չեն մասնակցել՝ ընտանեկան և առողջական խնդիրների պատճառով: Ըստ նրանց՝ կարգավիճակը բարձրացնել ցանկացող ուսուցիչների համար առարկայական քննություններին  մեկ տարի սպասելը շատ մեծ նշանակություն ունի:

Ուսուցիչները հանդես են եկել հայտարարությամբ․

  • «Տվեք աշնանը քննություն հանձնելու հնարավորություն»,
  • «Անշնանը քննություն հանձնելու հնարավորությունը մոտիվացիա կլինի այն ուսուցիչների համար, որոնցից ընդամենը մի քանի բալ է պակասել»,
  • «Քննություններն անցկացվեն տարեկան 2 անգամ, ինչպես նախկինում: Այն ժամանակ շատ պրատիկոս (գործող) ուսուցիչներ հնարավորություն ունեին բարձրացնել կարգավիճակը՝ առանց տարի կորցնելու»:

Նշենք, որ ուսուցիչների քննություններ ավանդաբար կազմակերպվում են տարեկան 1 անգամ՝ ամռանը: Բացառություն էր 2019 թվականը, երբ քննություններ անցկացվեցին ինչպես ամռանը, այնպես էլ աշնանը:

Հիշեցնենք` Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնն (NAEC) արդեն հրապարակել է ուսուցիչների քննությունների բոլոր արդյունքները: Այն ուսուցիչները, որոնք չեն հաղթահարել անցողիկ շեմը և կարծում են, որ գնահատումը ճիշտ չի կատարվել, կարող են բողոքարկել քննության արդյունքները:aliq.ge