Հայ կրթական հիմնադրամը գյուղերի աշակերտներին գրենական պիտույքներ է բաժանում։
Ամեն տարի Հայ կրթական ֆոնդի Ջավախքի մասնաճյուղը, բացի ուսանողներին կրթաթոշակներ տրամադրելուց, ներգրավված է նաև համայնքային աջակցության ծրագրերում, որոնց շրջանակներում 1-6-րդ դասարանցիներին բաժանվում են գրենական պիտույքներ: «Այսպիսով մենք օգնում ենք բնակչությանը կրճատել դպրոցական ծախսերը, և կարծում եմ՝ մասամբ դա մեզ հաջողվում է»,- ասում է Ջավախքի մասնաճյուղի տնօրեն Հմայակ Գրիգորյանը։
Այս տարի արդեն բաշխվել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար, Ջիգրաշեն գյուղերում և Ախալքալաքի Բավրա գյուղում։ Նաև պատրաստվում են բաժանել Ախալքալաքի շրջանի Ազավրեթ գյուղում։
«Առաջին դասարանցիների համար էլ ունենք անակնկալներ, բայց դեռ չեմ խոսի, քանի որ բանակցություններ են ընթանում»,- հավելեց Հմայակ Գրիգորյանը։
Ինչպե՞ս են ընտրվում կազմակերպությունից օգնություն ստացող գյուղերը։
Ըստ Հմայակի՝ ամեն ինչ կախված է հատկացված միջոցներից ու այս գյուղերում աշակերտների թվից։ «Եթե մեր ֆինանսները թույլ տան, մենք էլ ավելի շատ գյուղերում կբաժանենք, բայց այս փուլում տարեկան առավելագույնը 4-5 գյուղում կարող ենք բաշխել»։
Մանրամասները մեր աուդիո նյութում