Նինոծմինդայի քաղաքապետարանը ստացել է ավելի քան 2 մլն լարի լրացուցիչ ֆինանսավորում

Նինոծմինդայի քաղաքապետարանը ստացել է ավելի քան 2 մլն լարի լրացուցիչ ֆինանսավորում

Նինոծմինդայի քաղաքապետարանը Տարածաշրջանային զարգացման հիմնադրամից ստացել է լրացուցիչ 2,175,400 լարիի ֆինանսավորում:

Այս գումարը հատկացվելու է քաղաքի և գյուղերի փողոցների ասֆալտապատմանը։

Ինչպես նշել են քաղաքապետարանից, մարզերի զարգացման հիմնադրամի ֆինանսավորման առաջին փուլի չափը կազմել է ավելի քան երկու միլիոն լարի։ Այս ծրագրի համար նախատեսված աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։ Այժմ քաղաքապետարանը ստացել է լրացուցիչ երկու միլիոն լարի։ Այս գումարն ուղղվելու է փողոցների ասֆալտապատմանը։ Փողոցների ասֆալտապատման մրցույթը հայտարարված է և կկայանա սեպտեմբերին։

Նախատեսվում են հետևյալ աշխատանքները.

  1. Նինոծմինդա քաղաքի Նինոշվիլի փողոցի ասֆալտապատում – 105 915 լարի;
  2. Նինոծմինդա քաղաքի Դումբաձե փողոցի ասֆալտապատում – 404 623 լարի;
  3. Նինոծմինդա քաղաքի Ազատության թիվ 54 և 56 տների բակերի ասֆալտապատում – 150 895 լարի;
  4. Նինոծմինդա քաղաքի Հովսեփյան փողոցի թիվ 18 շենքի բակի ասֆալտապատում – 94 579 լարի;
  5. Նինոծմինդա քաղաքի Կապուտիկյան փողոցի ասֆալտապատում – 232 152 լարի;
  6. Նինոծմինդա քաղաքի Ջափարիձե փողոցի ասֆալտապատում – 66.898 լարի;
  7. Նինոծմինդա քաղաքի Վանի, Հովսեփյան փողոցների և Պուշկինի նրբանցքների ասֆալտապատում – 137 746 լարի;
  8. Նինոծմինդա քաղաքի Բարեկամության փողոցի ասֆալտապատում – 192 577 լարի;
  9. Նինոծմինդա քաղաքի Դերժինսկու նրբանցքի ասֆալտապատում – 209 075 լարի;
  10. Օրլովկա գյուղի ճանապարհի ասֆալտապատում – 580.940 լարի.

Հավելենք, որ 2022 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետում քաղաքի փողոցների ու գյուղերի ասֆալտապատման համար պետբյուջեից կծախսվի 4 671 203 լարի։ Այդ գումարից 5%-ը ֆինանսավորում է քաղաքապետարանը, իսկ մնացած մասը՝ տարածքային հիմնադրամից։