ԱՄՆ-ում չոր եղանակի հետևանքով լճում մարդկային մնացորդներ են հայտնաբերվել

ԱՄՆ-ում չոր եղանակի հետևանքով լճում մարդկային մնացորդներ են հայտնաբերվել

ԱՄՆ-ի ամենամեծ ջրամբարում՝ Միդ լճում, ջրի մակարդակի կտրուկ անկման պատճառով սկսել են մարդկային մնացորդներ գտնվել։ Այս մասին չորեքշաբթի՝ օգոստոսի 17-ին, հայտնում է CNN-ը :

Միայն այս տարի հինգ մարդու աճյուն է հայտնաբերվել։ Նրանցից մեկը 40-ամյա սպանված է։Նախնական վարկածով  սպանությունը կատարվել է 70-ական թվականներին: Մյուս  աճյունների մնացորդները դեռևս հետազոտվում են: Աճյունների ի հայտ  գալու պատճառը երկարատև երաշտն է, ինչի հետևանքով Միդ լճի ափամերձ գիծը կտրուկ նահանջում է:

Նևադայի Միդ լիճը ԱՄՆ-ի ամենամեծ  ջրամբարն է, բայց դրա մակարդակը նվազում է, ինչը սպառնում է միլիոնավոր մարդկանց հիմնական ջրամատակարարմանը: shantnews.am