Ձերբակալվել է Վրաստանի մի բնակիչ, ով ծեծի միջոցով ստիպել է կնոջը սեքսով զբաղվել

Ձերբակալվել է Վրաստանի մի բնակիչ, ով  ծեծի միջոցով ստիպել է կնոջը սեքսով զբաղվել

Ոստիկանությունը բերման է ենթարկել Վրաստանի մի բնակչի, ով ֆիզիկական և հոգեկան բռնության է ենթարկել կնոջը՝ ստիպելով նրան սեռական հարաբերություն ունենալ։

Այս մասին հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

ՆԳՆ-ի կատարած հետաքննությամբ պարզվել է, որ նա խանդի և սեռային խտրականության դրդապատճառով ծեծել է կնոջը և սպառնացել տեղեկություններ հայտնել նրա անձնական կյանքի մասին՝ միաժամանակ ստիպելով սեռական հարաբերություն ունենալ։ Հայտնի է նաև, որ մեղադրյալը խլել է տուժողի անձնագիրը։

Տղամարդը ձերբակալվել է օգոստոսի 20-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել «սեռական հարաբերության հարկադրանք», «ծեծ», «հարկադրանք» և «փաստաթղթերի ապօրինի յուրացում» (Վրաստանի ՔՕ 139, 126, 150, 363 հոդվածներով)։

Այս հանցագործությունները պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով։

Դատախազությունը դատարանին կխնդրի մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը։