Բորջոմիում քամին կրկին բորբոքել է տեղայնացված հրդեհը

Բորջոմիում քամին կրկին բորբոքել է տեղայնացված հրդեհը

Բորջոմիում՝ Զորեթի-Քվաբիսխևիի մերձակայքում, մինչ այժմ չեն կարողացել մարել կրակը։ Աղետի գոտում ներկա է ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին։ Նրա խոսքով՝ վատ եղանակը խանգարում է հրդեհի մարմանը։

«Ոչ բոլոր օջախներն են տեղայնացված, աշխատանքներ են տարվում հանգցնելու համար, քանի որ երեկ քամի էր գրեթե տեղայնացված կրակը նորովի բռնկվեց և տեղափոխվեց երկրորդ սար, այսօր դեռ փոքր օջախներ կան,կան նաև ակտիվ օջախներ։Ներգրավված է ավելի քան 1200 մարդ, աշխատում է 110-120 միավոր տեխնիկա։ Տրակտորներն աշխատում են ճանապարհը կառուցելու համար, քանի որ ֆիզիկապես չեն դիմանում, եթե անգամ ջուր չհասցնես, կրակը չես կարողանա հանգցնել։Դրա համար էլ աշխատում են ճանապարհաշինության վրա»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով, եթե քամի փչի, հրդեհի տարածման վտանգ կլինի։

«Վտանգը կայանում է նրանում, որ եթե քամին չփչի, գիշերը նորից կաշխատենք, ու վաղը վիճակն ավելի լավ կլինի, բայց եթե քամին փչի, բնականաբար տարածվելու վտանգ կա։Սակայն տեղայնացրել ենք, գյուղերի մոտ փակել ենք, որ գյուղեր չտեղափոխվի։ Եթե քամին չընկնի, վաղը շատ փոքր օջախներ կլինեն։

Երկուսը հիմնական օջախներն են, և կան այլ ավելի փոքրերը», – ասաց Գոմելաուրին:

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել էր չորս օր առաջ՝ օգոստոսի 19-ին, Բորջոմիի Զորեթի-Քվաբիսխևի մերձակայքում։Հրշեջներին մինչ այժմ չի հաջողվել նրան հայտնաբերել։ Այսօր հրդեհաշիջման

աշխատանքներին ներգրավվել է 4 ուղղաթիռ,սակայն ուժգին քամին ու դժվարամատչելի վայրերը խանգարում են փրկարարներին։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ Բորջոմիի քաղաքապետարանում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։Հրդեհաշիջման աշխատանքներում այս պահին ներգրավված է 300 հրշեջ , Հատուկ հանձնարարությունների վարչության 300 աշխատակից և ՊՆ առաջին բրիգադի զինվորները։

Դգվարի գյուղի մոտ արտակարգ շտաբ է ստեղծվել։Լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ հրդեհներին։sknews.ge