Արդեն մի քանի օր է, ինչ Բորժոմիի անտառում բռնկված հրդեհը մարելուն միացել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի հրշեջներն ու ռենջերները։
Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Բորժոմիի քաղաքապետարանը պայքարում է ուժեղ անտառային հրդեհի դեմ։ Հրդեհը բռնկվել է անցյալ շաբաթ Մտկվարի (Կուրա) գետի աջ ափին գտնվող Կվաբիսխևի և Զովրետի գյուղերի միջև։
Ընդհանուր առմամբ, հրդեհը մարելու համար Բորժոմիի քաղաքապետարան է տեղափոխվել մինչև 1200 հազար մարդ՝ դա հրշեջներ, փրկարարներ, զինվորականներ, ՆԳՆ հատուկ նշանակության վարչության աշխատակիցներ և ռեյնջերներ են։
Գործընթացում ներգրավված են նաև սահմանապահ ոստիկանության ուղղաթիռները, ինչպես նաև հատուկ տեխնիկայի մի քանի տասնյակ միավոր։ Աշխատանքները շարունակվում են շուրջօրյա։
Պաշտոնական տվյալներով՝ հրդեհի տարածքը գերազանցել է 150 հեկտարը։