Մի քանի օր է՝ «Էներգո Պրո Ջորջիա»-ի Նինոծմինդայի մասնաճյուղը և գազաբաշխիչ SJGC ընկերությունը համապատասխան աշխատանքներ են իրականացնում էլեկտրաէներգիայի ապահովման և գազիֆիկացման ուղղությամբ։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերի ամբուլատորիաների գազիֆիկացման համար տեղական բյուջեից առաջին փուլում փոխանցվել է 6124 լարի։
Ամբուլատորիաների էլեկտրամատակարարման համար հատկացվել է 5600 լարի։
Ինչպես տեղեկացանք «Էներգո-պրո Ջորջիա» ընկերությունից, հինգ գյուղում արդեն ավարտվել են գյուղական ամբուլատորիաներում էլեկտրաէներգիայի անցկացման աշխատանքները։ Ներկայումս ընկերության թիմն աշխատում է Ժդանովական և Ուչմանա գյուղերում։ Աշխատանքները կավարտվեն այսօր։
Ինչ վերաբերում է գյուղական ամբուլատորիաների գազաֆիկացմանը, ապա երկու ամբուլատորիաներում աշխատանքներն ավարտվել են, մնացած գյուղերում աշխատանքներ են տարվում։
Նշենք, որ կառավարության ծրագրով 2019 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետում կառուցվել է ընդհանուր առմամբ ութ գյուղական ամբուլատորիա՝ Ժդանովականում, Փ. և Մ. Խանչալիում, Մամզարայում, և Տամբովկայում։ Սաթխա գյուղում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել։
Տարածաշրջանային զարգացման հիմնադրամից ծրագրի համար հատկացվել է 584 հազար լարի։ Ամբուլատորիաները հավաքվում են սենդվիչ պանելներից՝ հագեցած սանհանգույցներով և ջեռուցիչներով։ Սակայն շենքերը չունեին էլեկտրաէներգիա, գազամատակարարում, գույք։