Թուրք-վրացական սահմանին սպանություն՝ Վրաստանի քաղաքացու մասնակցությամբ

Թուրք-վրացական սահմանին սպանություն՝ Վրաստանի քաղաքացու մասնակցությամբ

Վրաստանի քաղաքացին Թուրքիայում սպանել է երկու վրացու, ապա ինքնասպան եղել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Դեպքը տեղի է ունեցել Վրաստանի սահմանի մոտ՝ թուրքական Արհավի շրջանում։ Թուրք-վրացական Սարփիի անցակետն անցնելիս տղամարդը ինքնասպան է եղել, երբ ոստիկանները փորձել են ձերբակալել նրան։

«Ըստ առկա տեղեկությունների՝ Վրաստանի քաղաքացին, ում ինքնությունը մինչ օրս պարզված չէ, տանը, որտեղ բնակվում էր ևս երկու հոգու հետ, անհայտ պատճառով հրազենից կրակելով սպանել է նրանց. սպանվածներից մեկը կին է»,- գրում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքական ոստիկանությունը միջադեպի հետ կապված հետաքննություն է սկսել։aliq.ge