
Նինոծմինդայի Ազատության փողոցում այսօր սկսվել են մայթերի բարեկարգման աշխատանքները։
Դրա համար տեղական բյուջեից հատկացվել է մոտ 270 հազար լարի։ Սիզամարգերի և մայթերի բարեկարգման մրցույթը շահել է 230 հազար լարիով և իրականացնում է «Օլիմպ2012» ընկերությունը։
Նախագիծը նախատեսում է սիզամարգերի ցանկապատում դեկորատիվ ցանկապատով, մեքենաների համար կայանատեղիներ, ինչպես նաև աղբամանների տեղադրում՝ սկսած Խոջաբեկի կամրջից մինչև Թբիլիսի տանող ճանապարհը։ Դեկորատիվ ցանկապատի ընդհանուր երկարությունը 1350 մետր է։ Գործելու է 320 քառակուսի 3 ավտոկայանատեղի։
Ընկերության փոխտնօրեն Արչիլ Զիլկվաձեի խոսքով, իրենք նախատեսում են աշխատանքները ավարտել հոկտեմբերի վերջին, թեև մինչև նոյեմբերի վերջ ժամանակ կա։
Այս մասին մանրամասն խոսել է Olymp2012 ընկերության փոխտնօրեն Արչիլ Զիլկվաձեն։