Բորժոմիում անտառային հրդեհային օջախների 90%-ը լիկվիդացվել են. Վրաստանի ՆԳՆ

Բորժոմիում  անտառային հրդեհային օջախների 90%-ը լիկվիդացվել են. Վրաստանի ՆԳՆ

Ըստ ՆԳՆ-ի՝ վերջին տվյալների համաձայն՝ Բորջոմիի քաղաքապետարանում հրդեհի տարածման բոլոր երեք հատվածներում վերացվել են հրդեհի օջախների 90%-ը, իսկ մնացած 10%-ում հրդեհաշիջման ակտիվ աշխատանքներ են իրականացվում: Բացի այդ, շարունակվում է ոլորտների մոնիտորինգը։

Գործակալության տեղեկություններով՝ Բորջոմիի քաղաքապետարանում ՆԳՆ աշխատակիցներն արդեն յոթերորդ օրն է պայքարում են հրդեհի դեմ։

Հրդեհաշիջման միջոցառումներին հարյուրավոր հրշեջների ու փրկարարների հետ միասին ակտիվորեն մասնակցում են ՆԳՆ-ի, ՊՆ-ի, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տարբեր ստորաբաժանումներ։Նաև Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայությունների ներկայացուցիչներ, բոլոր տեսակի հակահրդեհային տեխնիկա, սահմանապահ ոստիկանության 4 ուղղաթիռ և Թուրքիայի Հանրապետության 3 մասնագիտացված հրշեջ ինքնաթիռ։

Բորջոմիի հովտում կանխարգելման նպատակով հրշեջ և սահմանային ավիացիան, ինչպես նաև հրշեջ-փրկարարներն ու տարբեր նախարարությունների աշխատակիցները դեռ տեղում են և շարունակում են իրենց աշխատանքը։

Նյութի աղբյուր՝ Sknews.ge