Նոյեմբերի 6-ին Թբիլիսիում Ազատության հրապարակում կայացավ պանրի փառատոն:
Միջոցառումը, որին ներկայացված էին 45 պանիր արտադրող ընկերություններ, նախաձեռնել էր Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությունը:
Վրաստանը հարուստ է ոչ միայն գինեգործության, այլ նաև` պանրի արտադրության ավանդույթներով:
Փառատոնի հյուրերը ծանոթացան վրացական ընկերությունների արտադրանքին` համտեսելով տարբեր տեսակի պանիրներ:
Բացի պանրից, փառատոնին ներկայացված էին նաև վրացական տարբեր տեսակի գինիներ և մեղր:
Գիտնականները պարզել են, որ Վրաստանում պանիր սկսել են արտադրել դեռևս 8 հազար տարի առաջ: Ներկայումս երկրում պաշտոնապես գրանցված են 14 պանրի տեսակներ: Պանրագործները մտադիր են վերսկսել պանրի ավանդական տեսակների արտադրությունը, ինչպիսիք են մեղրի, օղու և գինու մեջ պահվող պանիրները:
Պանրի փառատոնին մասնակցում էր նաև Նինոծմինդայից պանրագործ Արարատ Ղազարյանը, ով ներկայացնում էր ավելի քան 8 տեսակի պանիր` արտադրված Նինոծմինդայում:
Մանրամասները մեր տեսանյութում.
Գարուշ Արզումանյան