
Սամգորի թաղամասում հրդեհ է: Կրակը կպել է օգտագործված անվադողերին:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, դեպքի վայրում են հրշեջ-փրկարարական ջոկատները, կատարվում են հրդեհի տեղայնացման աշխատանքներ։
Թե որն է հրդեհի բռնկման պատճառը, դեռ հայտնի չէ։