Ինչ եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախեթիում մինչև սեպտեմբերի 4 -ը

Ինչ եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախեթիում մինչև սեպտեմբերի 4 -ը

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Սամցխե-Ջավախեթիում մինչև շաբաթվա վերջ կպահպանվի շոգ և առանց տեղումների եղանակ։ Ցերեկը կդիտվի 31 աստիճան տաքություն:

Օգոստոսի 29 -ից սեպտեմբերի 2-ը, օդերեւութաբանների կանխատեսմամբ, ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն չի սպասվում:

Ախալցիխեում, Ադիգենիում, Ասպինձայում և Բորժոմիում ցերեկը կբարձրանա +34, +36, գիշերը՝ +14, +16 աստիճան տաքություն:

Բարձր լեռներում նույնպես սպասվում է առանց տեղումների և արևային եղանակ, Ախալքալաքում, Բակուրիանիում և Նինոծմինդայում ցերեկը կլինի +29, +31, գիշերը՝ +10, +12 աստիճան տաքություն:

Սեպտեմբերի 3 -ին ողջ տարածաշրջանում սպասվում է փոփոխական եղանակ, սպասվում է կարճատև անձրեւ և կայծակ, ջերմաստիճանի նվազում 4-5 աստիճանով:

Սեպտեմբերի 4 -ից Սամցխե-Ջավախեթիում օդերևութաբանները կանխատեսում են եղանակի փոփոխություն: sknews.ge