Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի երկրորդ եռամսյակում` նախորդ եռամսյակի համեմատ, զբաղվածների թիվն աճել է 68,8 հազարով՝ 5,7 տոկոսով։
Այս տվյալներից վարձու (օրավարձով, ժամավարձով) աշխատողների թիվն աճել է 50,2 հազարով՝ 6,1 տոկոսով։
Նույն ժամանակահատվածում գործազուրկների թիվը նվազել է 8,1 հազարով՝ 2,8 տոկոսով։
Geostat-ի փեխանցմամբ՝ ներկայումս Վրաստանում զբաղված է համարվում 1,27 մլն մարդ, նրանցից 401 հազարն ինքնազբաղ է, իսկ 868 հազարը՝ վարձու աշխատող։
Ի դեպ, Վրաստանում գործազուրկների թիվը պաշտոնապես 282 հազար է, ինչը կազմում է աշխատուժի 18,1 տոկոսը։ aliq.ge