2022 թվականին բարձրագույն ուսումնական հաստատություններ չի ընդունվել ընդհանուր հաշվով 8 հազար դիմորդ, այդ թվում՝ առարկաների նվազագույն շեմը հաղթահարած դիմորդները, որոնք ունեցել են համեմատաբար ցածր միավորներ համապատասխան ֆակուլտետ ընդունվելու համար, որտեղ չափազանց մեծ մրցակցություն է եղել, տեղեկացրել է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տնօրեն Սոփիո Գորգոձեն։
2022 թվականի միասնական ազգային քննություններին մասնակցել է ավելի քան 41 հազար դիմորդ, ընդհանուր առմամբ` ուսումը շարունակելու իրավունք է շահել ավելի քան 32 հազար 100 դիմորդ։
Սոփիո Գոգոձեի խոսքով՝ պետական դրամաշնորհ ստացել է մոտ 6550 դիմորդ, որոնցից ավելի քան հազարն ստացել են 100 տոկոսանոց դրամաշնորհ, մոտ հազար 500–ը՝ 70 տոկոսանոց, 4000-ից ավելին՝ 50 տոկոսանոց դրամաշնորհ։ aliq.ge