Էլեկտրասյան կոտրման պատճառով Հեշտիայի գյուղական համայնքը հոսանքազրկվել է

Էլեկտրասյան կոտրման պատճառով Հեշտիայի գյուղական համայնքը հոսանքազրկվել է

Երեկ՝ օգոստոսի 30 -ին, ժամը 23:30 -ի սահմաններում էլէկտրական սյան կոտրման պատճառով Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա, Թորիա, Ուչմանա եւ Ղաուրմա գյուղերը մնացել են առանց էլեկտրականության:

Energo Pro Georgia ընկերության աշխատակիցը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց.«Գիշերը աշխատանքները տանելուց հետո Ղաուրմա գյուղի մոտակայքում գտել ենք կոտրված էլեկտրասյունը, ինչի պատճառով մի քանի գյուղեր հոսանքազրկվել են: Արդեն մի քանի ժամ է տարվում է վերականգնողական աշխատանքներ, որոնք ավարտելուց հետո մոտ 1 ժամվա ընթացքում հոսանքը կվերականգնվի»:

Կարդացեք նաեւ՝