Մարգվելաշվիլին փաստաբանների վերապատրաստման կենտրոն է բացել

Մարգվելաշվիլին փաստաբանների վերապատրաստման կենտրոն է բացել

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին փաստաբանների օրվա առիթով պաշտոնապես բացել է փաստաբանների վերապատրաստման կենտրոն: Նախագահի պահուստային ֆոնդից հատկացված միջոցներով բացված ժամանակակից տեխնիկայով հագեցած կենտրոնում նոյեմբերի 8-ին նախագահը հանդիպել է Վրաստանի փաստաբանների ասոցիացիայի անդամների հետ:

«Բոլոր այն դեպքերում, երբ փաստաբանների նկատմամբ իրենց մասնագիտական գործունեության ընթացքում որևէ կարգի ճնշում գործադրվի, ես ընդգծված կաջակցեմ նրանց: Ես միշտ ձեր կողքին եմ և պատրաստ եմ աջակցել համապատասխան քաղաքական հայտարարություններով, քանի որ մենք նույն գործն ենք անում: Իմ հիմնարար առաքելությունը Վրաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանումն է, ինչն իրականում դուք անում եք ամենօրյա ռեժիմով»,- ասել է Մարգվելաշվիլին՝ նկատելով, որ փաստաբանի նկատմամբ ցանկացած ճնշում ինքը ընկալում է որպես ճնշում այն արժեքների վրա, որի պաշտպանությունը սահմանված է սահմանադրությամբ:

Վրաստանի փաստաբանների ասոցիացիան փաստաբանի մասնագիտության զարգացման գործում հատկապես մեծ ներդրում ունենալու համար Գիորգի Մարգվելաշվիլիին պարգևատրել է Լուարսաբ Անդրոնիկաշվիլիի անվան շքանշանով: Տեղեկացնում է «aliq.ge»-ն:



Opinion, pooling and voting