Թբիլիսիում, Դիդի Դիղոմի թաղամասի Բենդուքիձե բնակավայրում տեղի է ունեցել պայթյուն. ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը, հավանաբար, բնակելի տանը տեղադրված ջրատաքացուցիչից բնական գազի արտահոսքն է։ Տեղում աշխատում են ՆԳՆ աշխատակիցները և գազի մատակարարման ընկերություն «Դիդի Դիղոմի» ՍՊԸ-ն՝ պարզելու համար վթարի ճշգրիտ պատճառը։
Գազ մատակարարող ընկերության ներկայացուցիչները մինչ այս պահը պաշտոնական մեկնաբանություն չեն արել։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր լուսադեմին։ Վիրավորները Նիգերիայի քաղաքացիներ են՝ կին ու երեխա։ Տուժել է նաև մի տղամարդ, ըստ տեղացիների՝ պայթյունի պահին նա տանն է եղել։
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ aliq.ge