Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնիի համոզմամբ, մինչ տարեվերջ Եվրախորհրդարանը կհաստատի Վրաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի ազատականացումը: Ինչպես հայտարարել է Ջենտիլոնին, Թբիլիսիի «Redisson blue» հյուրանոցում տեղի ունեցած քննարկման ընթացքում, այս մասին նրան տեղեկացրել են Եվրախորհրդարանից:
«Վիզայի ազատականացման վերջնական որոշման համար անհրաժեշտ է Եվրախորհրդարանի քվեարկությունը: Երբ Եվրախորհրդարանի ընկերներիս հարցրի գործընթացի վերաբերյալ, նրանք ասացին, որ այն կհաստատվի մինչեւ տարեվերջ»,- հայտարարել է Ջենտիլոնին: Նրա խոսքով, Իտալիան աջակցում է Վրաստանի քաղաքացիների համար շենգենյան գոտի` առանց մուտքի արտոնագրի ռեժիմի սահմանմանը:
www.aliq.ge