Լուսանկարը՝ արխիվից։
Սեպտեմբերի 15-ին Վրաստանի հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում կսկսվի նոր ուսումնական տարին։
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը սկսել է դպրոցներում համակարգիչներ բաժանել առաջին դասարանցիների համար։
Նինոծմինդայի մունիցիպալիտետում 2022-2023 ուսումնական տարում 330 առաջին դասարանցիներ կստանան նոր դյուրակիր համակարգիչներ։ Հենց այդքան երեխա է գրանցվել Վրաստանի կրթության և գիտության նախարարության տվյալների բազայում Նինոծմինդայից։ Դասղեկների համար ևս տրամադրվում են նեթբուկեր։ Դպրոցները գրքեր կստանան։
Նինոծմինդայի թիվ 1 դպրոցում հաշվառված է 43 աշակերտ, թիվ 2-ում՝ 25, թիվ 3-ում՝ 10, թիվ 4-ում՝ 1 աշակերտ։ «Իմ առաջին համակարգիչը» ծրագիրը, ըստ որի համակարգիչներ են բաժանվում բոլոր առաջին դասարանցիներին, մեկնարկել է 2011թ.:
Դպրոցներին նոութբուքերի բաշխումը կիրականացվի մինչև ուսումնական տարվա մեկնարկը. Ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները տեղադրում են Windows 10 օպերացիոն համակարգը։
Վրաստանի հանրակրթական դպրոցներում 2022-2023 ուսումնական տարվա օրացույցն արդեն մշակվել է կրթության նախարարության կողմից։
Ուսումնական տարվա առաջին կիսամյակը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին և կտևի 74 օր մինչև դեկտեմբերի 29-ը։ Հոկտեմբերի 14-ը և նոյեմբերի 23-ը կլինեն ոչ աշխատանքային:
Ձմեռային արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 30-ից և կտևեն մինչև հունվարի 15-ը։
Երկրորդ կիսամյակը կսկսվի հունվարի 16-ին և կտևի մինչև հունիսի 15-ը, բացառությամբ 1-ին և 12-րդ դասարանների:
Առաջին դասարանի 2-րդ կիսամյակը կտևի 74 օր և կավարտվի մայիսի 25-ին, իսկ ավարտական դասարանի համար՝ 79 օր մինչև մայիսի 19-ը։
Երկրորդ կիսամյակում արձակուրդներ կլինեն մինչև հունվարի 19-ը, մարտի 3-ին և 8-ին, ապրիլի 9-ին, մայիսի 9-ին, 12-ին և 26-ին:
Գարնանային արձակուրդը կտևի 1 շաբաթ՝ մարտի 9-ից 14-ը, երեխաները Զատկի տոներին նույնպես 4 օր ազատ կլինեն՝ ապրիլի 14-ից 17-ը։
Դեռ հայտնի չէ՝ 2022-2023 ուսումնական տարին կլինի առցանց, թե ոչ, սակայն օրացույցի համաձայն՝ այն կտևի 171 օր։