
Վրաստանում մինչև սեպտեմբերի 3-ը ներառյալ կպահպանվի շոգ և հիմնականում առանց տեղումների եղանակ։ Արեւմտյան Վրաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել 40 աստիճանը։
Սեպտեմբերի 4-ից Վրաստանում սպասվում է ցուրտ և խոնավ օդային զանգվածների տարածում, ինչի պատճառով Արևմտյան Վրաստանի մեծ մասում և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է անձրև, տեղ-տեղ առատ, արևմուտքից կփչի ուժեղ քամի, օդի ջերմաստիճանն էլ էապես կնվազի։
Ծովում սպասվում է 2-3 բալ փոթորիկ։