Վրաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը վերանայելու անհրաժեշտություն չեն տեսնում, հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Ընդդիմադիրներն ու մի շարք հասարակական կազմակերպություններ բազմիցս հայտարարել են ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո ռուսների անվերահսկելի մուտքի մասին Վրաստան, ինչը, ըստ նրանց, վտանգ է ներկայացնում երկրի համար։ Մի շարք կուսակցություններ նույնիսկ հանդես են եկել ռուսների համար վիզային ռեժիմ մտցնելու օգտին։ Manifest.ge կայքում նույնիսկ ստորագրահավաք կար՝ ուղղված Վրաստանի կառավարությանն ու խորհրդարանին՝ վիզային ռեժիմ մտցնելու պահանջով։
«Վրաստանում գործում է որոշակի ռեժիմ, որն, ի դեպ, 2012 թվականի սկզբին մտցվել է նախորդ կառավարության կողմից, և այսօր տեսանելի ռիսկեր չկան, հետևաբար, կարիք չկա վերանայել այն ժամանակ ներդրված վիզային ռեժիմը։ մնացածը շահարկում է»,- ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով, նման առաջարկները կապված են ռազմական քարոզչության ու ռազմական հռետորաբանության հետ։ Ուստի «Վրացական երազանքը» այս հարցում չի հետևի արմատական ընդդիմությանը։
Կոբախիձեի խոսքով՝ ՌԴ քաղաքացիների անվերահսկելի մուտք Վրաստան չկա։
«Սրա պատասխանատվությունը կրում են համապատասխան գերատեսչությունները, վերահսկում են այդ ամենը, հիշում եք մարտ ամսին ստեղծված առաջին արհեստական ոգևորությունը, մարտին այնպիսի իրավիճակ ներկայացվեց, թե երկիրը կործանվում է և մի քանի օրից կկործանվի, թեև վեց ամիս է մարտից անցել, և ոչինչ չի եղել, այստեղից էլ պարզ է, որ ոգևորությունը արհեստականորեն է ստեղծվել»,- ասել է Կոբախիձեն։
«Վրացական երազանքի» առաջնորդի կարծիքով՝ արմատական ընդդիմությունն առաջնորդվում է կոնկրետ շահով՝ երկիրը քաոսի մեջ մտցնել։
Ինչ վերաբերում է փետրվարի 24-ից հետո Վրաստան մուտք գործած և հուլիսի 31-ի դրությամբ երկրում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին, ապա նրանց թիվը 110 հազարից էլ քիչ է, այսինքն՝ Վրաստանի բնակչության մոտ 3%-ը։ Սա երեք անգամ պակաս է, քան 2019թ.։ Ավելին, նրանց մեծ մասը ազգությամբ վրացիներ են։ Ռուսաստանում ապրում է մոտ մեկ միլիոն վրացի, ավելի վաղ հայտարարել էր իշխող «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն։