Դպրոցի հաշվապահը պետական միջոցներից յուրացրել է ավելի քան 14 հազար դոլար: Այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։
«Քննությամբ հաստատվել է, որ մեղադրյալը, ով Աջարիայի երկու ուսումնական հաստատություններում աշխատել է որպես հաշվապահ, արհեստականորեն ավելացրել է հասանելիք աշխատավարձի չափը և այդպիսով՝ 2019-2021 թվականներին յուրացնել 41 543 լարի»,- հայտնում են գերատեսչությունի:
Տղամարդուն քրեական պատասխանատվությնա են ենթարկել: քննությունը շարունակվում է՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու, պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափի գումար յուրացնելու փաստի առթիվ (Վրաստանի ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով)։ Այս հանցանքը պատժվում է 7-ից 11 տարի ազատազրկմամբ: