Ալյուրի գինը շուկայում նվազել է ինը լարիով: Տեղեկությունը տարածում է Ցորենի և ալյուր արտադրողների ասոցիացիան։
Ինչպես ասում է «Ցորենի և ալյուր արտադրողների ասոցիացիայի» տնօրեն Լևան Սիլագավան, միտումը խոստումնալից է, և շուկայում լավատեսական նշաններ կան։
«Տարածաշրջանում ցորենի գինը նվազել է: Ընդհանուր առմամբ, աշխարհում նկատվում է նվազման միտում։ Ըստ այդմ՝ վերջին երկու շաբաթում թե՛ ցորենի, թե՛ ալյուրի գները նվազում են։ Առաջին որակի ալյուրի գինը 85 լարի էր, հետո 80, իսկ հիմա 50 կիլոգրամանոց ալյուրի գինը 76 լարի է։ Այս միտումը հուսադրող է, և շուկայում լավատեսական նշաններ կան։ Եթե դիտարկենք տեղական շուկայի հեռանկարը, հնարավոր է, որ ջրաղացները սկսեն գործել։ Ընդհանրապես գիտեք, որ ջրաղացների աշխատանքը դադարեցված է։ Ռուսաստանից ցորենի արտահանման մաքսատուրքը բավականին բարձր է եղել՝ գերազանցելով 100 դոլարը։ Այսօր այն 68 դոլար է»,- ասում է Լևան Սիլագավան։ 1tv.ge