
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ սեպտեմբերի 4-ից Վրաստանում օդի ջերմաստիճանի կտրուկ անկում է սպասվում, – հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
«Սեպտեմբերի 4-ից Վրաստանում սպասվում է ցուրտ և խոնավ օդային զանգվածներ, ինչով էլ պայմանավորված Արևմտյան Վրաստանում և Արևելյան Վրաստանի մի քանի շրջաններում սպասվում են անձրևներ, տեղ-տեղ ուժեղ քամի, իսկ քամին կփչի արևմտյան ուղղությամբ»,- տեղեկացնում են գերատեսչությունից:
Կիրակի օրը օդի ջերմաստիճանը զգալի կնվազի: Ծովում սպասվում է 2-3 բալ ուժգնությամբ փոթորիկ:
Այսօր և վաղը Վրաստանում կպահպանվի շոգ եղանակը: Արևմտյան Վրաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +40 աստիճանի: jnews.ge