«Վրաստանի հացթուխների ասոցիացիայում» հայտարարում են, որ հացը կարող է էժանանալ տասը թեթրիով։
«Այժմ ցորենի բերքահավաքի շրջան է։ Այս ընթացքում գները հավանաբար կկայունանան ու կնվազեն։ Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա համաշխարհային շուկաներում ցորենի վրա 500 դոլար ու սողացող մաքսային հարկ կար, ու շատ բարձր գներ, այս տարի այն մոտ 340 դոլար է։ Վրաստանում ցորենի վատ բերք չի եղել: Պարոն Լևանն ասաց՝ 130 000 տոննա, ինչքանով ես տեղեկություն ունեմ, կարծում եմ՝ կլինի 150 000։ Դա արտացոլվում է հիմա գների վրա, երբ այսօր Վրաստանում մեկ պարկ ալյուրի գինը 76-77 լարի է։
Հույս ունենք, որ տեղի ջրաղացները նույնպես կաշխատեն։ Փոքրերն արդեն աշխատում են։ Սա նշանակում է, որ ալյուրի համար մրցակցություն է լինելու։ Ուստի հացը կարող է էժանանալ տասը թեթրիով»,- ասել է «Հացթուխների ասոցիացիայի» նախագահ Մալխազ Դոլիձեն։