Ո՞ր ապրանքներն են թանկացել Վրաստանում

Ո՞ր ապրանքներն են թանկացել Վրաստանում

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,1 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 10,9 տոկոս։

Ինչ վերաբերում է բազային գնաճին, ապա 2022 թվականի օգոստոսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, այս ցուցանիշը կազմել է 7,0 տոկոս, իսկ տարեկան բազային գնաճն առանց ծխախոտի նույնպես սահմանվել է 7,0 տոկոս։

Վերջին մեկ տարվա ընթացքում Վրաստանում ապրանքների գներն աճել են հետևյալ կերպ.

  • հաց և հացաբուլկեղեն՝ 32,4 տոկոս,
  • կաթ, պանիր և ձու՝ 20,8 տոկոս,
  • հանքային և աղբյուրների ջուր, ոչ ալկոհոլային ըմպելիքներ և բնական հյութեր՝ 20,3 տոկոս,
  • ձեթ և յուղ 19,8 տոկոս,
  • սուրճ, թեյ և կակաո՝ 18,7 տոկոս,
  • շաքարավազ և այլ քաղցրավենիք՝ 18,6 տոկոս,
  • ձկնեղեն՝ 13,6 տոկոս,
  • միս և մսամթերք՝ 11,1 տոկոս,
  • մրգեր և խաղողներ՝ 2,5 տոկոս։

Geostat-ի փոխանցմամբ՝ բանջարեղենի և այգեգործական բանջարեղենի գները նվազել են 9,6 տոկոսով։ Տրանսպորտի խմբում գներն աճել են 15.6 տոկոսով, իսկ բնակարանային կոմունալ ծառայություններում՝ 12.4 տոկոսով։ aliq.ge