Associated Press լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է նախագահական ընտրություններում. նա ունի ընտրական կոլեգիայի անդամների 276-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն։
Նշվում է, որ ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքեր ընտրական կոլեգիայի անդամներից 270-ի ձայները:
ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող Հիլարի Քլինթոնը, որն առաջադրվել էր Դեմոկրատական կուսակցության կողմից, ընտրությունների ավարտից հետո զանգահարել է հաղթած թեկնածուին՝ հանրապետական Դոնալդ Թրամփին, ու ընդունել իր պարտությունը:
Այս մասին հայտնում է CNN-ը՝ հավելելով, որ Քլինթոնը չի պատրաստվում այսօր հանդես գալ ընտրությունների ելքի վերաբերյալ ելույթով: