Թբիլիսիում չեղարկվել է Մաքսիմ Գալկինի և երաժիշտ Անդրեյ Մակարևիչի համերգները։ Այս մասին հայտնում է Biletebi.ge–ն, որը նաև բաց նամակ է հղել երկրի Մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությանը։
«Համերգների մասնակցության համար արդեն վաճառվել են հազարավոր տոմսեր, և հանկարծ դահլիճը մերժել է միջոցառումն անցկացնել, պատճառը վերանորոգման աշխատանքներն են։
Անհավանական է, որ մասնավոր կազմակերպությունը կամավոր կերպով կցանկանա զրկվել եկամտից և կվտանգի իր հեղինակությունը։
Ակնհայտ է, որ դա տեղի է ունեցել քաղաքական իրավիճակի պատճառով։ Մերժված են արտիստները՝ Մակարևիչը և Գալկինը, ովքեր բացահայտորեն աջակցում են Ուկրաինային և ում աջակցում են ուկրաինացիները։ Որպես ապացույց կարող եք հետևել արտիստների ելույթի մեկնաբանություններին։
Սակայն, իրական մոտիվացիան դեռ պարզ չէ։ Եթե մտավախություն ունեք, որ մասնավոր ընկերությունը ռուս ընդդիմադիր արտիստներին չի ընդունի, որպեսզի Ռուսաստանում ոչ մեկին չնեղացնեն, ո՞րն է լինելու հաջորդ քայլը»,-ասվում է բաց նամակում։