Նոր կարգ. ՀՀ քաղաքացիները պետք է ունենան օդային տարանցիկ մուտքի արտոնագիր

Նոր կարգ. ՀՀ քաղաքացիները պետք է ունենան օդային տարանցիկ մուտքի արտոնագիր

2022 թվականի օգոստոսի 1-ից Լեհաստանի օդանավակայանների միջոցով տարանցիկ չվերթով Շենգեն գոտուց դուրս ճամփորդող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Լեհաստանի Հանրապետությունը սահմանել է օդային տարանցիկ մուտքի արտոնագիր ունենալու պարտավորություն` համաձայն 2009 թ. հուլիսի 13-ի Եվրոպական Խորհրդարանի և Խորհրի Կանոնակարգ (ԵՀ) No 810/2009՝ Վիզաների մասին Համայնքային օրենսգրքի (Վիզաների մասին օրենսգիրք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունից:

Օդանավակայանի տարանցիկ վիզան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հնարավորություն է տալիս գտնվել միջազգային տարանցիկ գոտում՝ առանց դրանից դուրս գալու հնարավորության։

Վիզա տրամադրելու հյուպատոսական վճարը կազմում է 80,00 եվրո:

Օդային տարանցիկ մուտքի արտոնագիր ունենալու պարտականությունից ազատված են․

a) Եվրամիության անդամ պետություններից մեկի կողմից տրված C կամ D տեսակի մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության օգտատերերը,

b) Երրորդ երկրի քաղաքացիները, որոնք ունեն վավեր կացության թույլտվություն, որը տրվել է շենգեն անդամ պետության կողմից, որը վերը նշված Կանոնակարգի մասնակից չէ կամ դեռ ամբողջությամբ չի կիրառում Շենգենյան օրենսդրության դրույթները, կամ Անդորրայի, Կանադայի, Ճապոնիայի, Սան Մարինոյի կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից տրված` Արտոնագրային օրենսգրքի Հավելված V-ում նշված և օգտատերի անվերապահ հետընդունումը երաշխավորող կացության փաստաթուղթ կամ Նիդերլանդների Թագավորության մեջ մտնող մեկ կամ ավելի անդրծովյան երկրներից և տարածքների (Արուբա, Կյուրասաո, Սինտ Մաարտեն, Բոնեյր, Սինտ Էվստատիուս, Սաբա) կողմից տրված վավեր կացության թույլտվություն ունեցող երրորդ երկրի քաղաքացները:

c) Երրորդ երկրի քաղաքացիները, որոնք ունեն վավեր մուտքի արտոնագիր, որը տրվել է շենգեն անդամ պետության կողմից, որը վերը նշված Կանոնակարգի մասնակից չէ կամ դեռ ամբողջությամբ չի կիրառում Շենգենյան օրենսդրության դրույթները, կամ ունեն վավեր մուտքի արտոնագիր` տրված Կանադայում, Ճապոնիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Նիդերլանդների Թագավորության մեջ մտնող՝ Արուբայում, Կյուրասաոյում Սինտ Մաարտենում, Բոնեյրեում, Սինտ Էվստատիուսում, Սաբայում, եթե այդ մուտքի արտոնագրով ճանապարհորդում են դեպի այդ մուտքի արտոնագիրը տրամադրած երկիր կամ ցանկացած այլ երրորդ երկիր կամ մուտքի արտոնագրի կիրառումից հետո վերադառնում են այդ մուտքի արտոնագիրը տրամադրած երկրից,

d) Եվրամիության քաղաքացու ընտանիքի մերձավոր անդամները` նշված Կանոնակարգի 1-ն հոդվածի 2-րդ մասում (а),

e) Դիվանագիտական անձնագրերի օգտատերերը,

f) Օդանավի անձնակազմի անդամները, որոնք միաժամանակ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի կողմ հանդիսացող պետության քաղաքացի են։

Օդային տարանցիկ մուտքի արտոնագրի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները հասանելի են տվյալ հղումով: