
Կախեթիի Սիղնաղի շրջանի Բոդբե գյուղում ամուսինը հրազենով վիրավորել է կնոջ գլխին, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ըստ լրատվամիջոցների՝ կնոջը տեղափոխել են Ծնորի Արքիմեդի կլինիկա, սակայն բժիշկները որոշել են նրան տեղափոխել Թբիլիսի՝ հիվանդի ծայրահեղ ծանր վիճակի պատճառով։
Արդյո՞ք կրակոցը եղել է ամուսինների կոնֆլիկտի հետևանք, թե՝ դժբախտ պատահար, դեռևս հայտնի չէ։
Ներքին գործերի նախարարությունը չի հաստատում տղամարդու բերման ենթարկելու մասին տեղեկությունը։