Վրաստանի էկոտուրիզմի ասոցիացիան ԱՄՆ USAID Տնտեսական անվտանգության ծրագրի ֆինանսավորմամբ անցկացրեց «Թռչնադիտարկման զբոսավարների վերապատրաստում» նոր նախագիծը։
Ծրագրի նպատակն էր Սամցխե-Ջավախեթիում վերապատրաստել թռչնադիտարկման զբոսավարների և բարձրացնել հասարակության իրազեկվածությունը զբոսաշրջության այս ուղղության վերաբերյալ:
Մասնակիցների ընտրության գործընթացը անցկացվեց 3 փուլով.
I – ստացված հայտերի ընտրություն
II – հարցազրույց ընտրված թեկնածուների հետ
III – հարցազրույցի արդյունքում ընտրված թեկնածուների համար դասընթացների անցկացում.
Դասընթացը ներառում էր 10 ուսումնական օր և բաժանված էր տեսական և գործնական մասերի։ Տեսական մասը անցկացվեց հունիսի վերջին առցանց ձևաչափով, իսկ գործնական մասը՝ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը ֆիզիկական հաճախումներով։
Այս ծրագրի շրջանակներում առաջին հերթին հասկացանք ընդհանրապես ինչ է թռչնադիտարկումը, Ծանոթացանք տեսական և գործնական հիմունքներին, որոնք անհրաժեշտ են թռչունների դիտման համար, Իմացանք Վրաստանի և Սամցխե-Ջավախեթիի կարևորության մասին՝ որպես չվող թռչունների նշանավոր կենտրոններից մեկը, Տեղեկություն ստացանք թռչնադիտարկման տեխնիկական սարքավորումների և դրանց ճիշտ օգտագործման մասին, Սովորեցինք պլանավորել և իրականացնել թռչնադիտարկման շրջագայություններ:
Դասընթացից հետո.
1) Ծանոթացանք տեսական և գործնական հիմունքներին, որոնք անհրաժեշտ են թռչունների դիտման համար;
2) Իմացանք Վրաստանի և Սամցխե-Ջավախեթիի կարևորության մասին՝ որպես չվող թռչունների նշանավոր կենտրոններից մեկը;
3)Տեղեկություն ստացանք թռչնադիտարկման տեխնիկական սարքավորումների և դրանց ճիշտ օգտագործման մասին;
4) Սովորեցինք պլանավորել և իրականացնել թռչնադիտարկման շրջագայություններ: