
Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, Սեպտեմբերի 6-ին, ժամը 11:30-ից մինչև 18:30-ն Նինոծմինդայի՝ Ազատության, Հովսեփյան, Սպանդարյան, Ծերեթելի, Տոլստոի, Բաղրամյան, Մարջանիշվիլի փողոցներում սպասվում են էլեկտրականության անջատումներ:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: