Վրաստանի բնակչության 18 տոկոսը կամ 668 հազար քաղաքացի ունի մասնավոր ապահովագրության փաթեթ։
Ապահովագրության կարգավորման ծառայության տեղեկատվության համաձայն՝ ապահովագրվածների թիվն ավելացել է 32 հազարով։
Աճել է նաև ապահովագրական հատվածում ստացված հավելավճարների չափը։ Առաջին կիսամյակում քաղաքացիները բժշկական ապահովագրության համար վճարել են 231 մլն լարի, ինչը 36,4 մլն լարիով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Աճել է նաև ապահովագրական միջին պոլիսի (վկայագիր) արժեքը. եթե անցյալ տարի միջին վճարը կազմում էր 51 լարի, ապա այս տարի հասել է 58 լարիի։ aliq.ge